Տավուշի մարզի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ ի նշան անհամաձայնության
19 Ապրիլի 2024, 22:30
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/04/19223304/photo_2024-04-19_22-16-51.jpg)
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ ի նշան սահմանազատման շրջանակներում Ադրբեջանին տարածքներ հանձնելու որոշման։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/04/19223306/photo_2024-04-19_22-16-51-2.jpg)