Թբիլիսիի հայկական եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի զոհերի
03 Մարտի 2025, 14:00

Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկում՝ Հավլաբարիում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան կարգ` նվիրված Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին։
Արարողությանը ներկա էին վրացահայերը, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։
1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով:
Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:







