Թբիլիսիում վերականգնման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պատմական նշանակություն ունեցող 3 քարե բեկորներ
05 Հոկտեմբերի 2026, 13:32
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող վերականգնման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պատմական նշանակություն ունեցող երեք քարե բեկորներ, հայտնել է Vescot News-ի հիմնադիր Արթուր Միրզոյանը։
«Քարերից մեկի վրա պահպանվել է Աստվածամոր և մանուկ Հիսուսի բարձրաքանդակը։ Հայտնաբերված բեկորների վրա առկա են նաև հայերեն արձանագրություններ։ Գտածոների՝ Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապը փաստացի կասկած չի հարուցում։ Քարերից մեկի արձանագրության մեջ ընթերցվում է Կամոյանց անունը, իսկ նշված է նաև 1788 թվականը»։
Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին ներկայիս «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի դիմաց էր, այն ավերվել է 1937–1938 թվականներին։


