Թբիլիսիում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է, 7-ի որոնումները շարունակվում են

19 Նոյեմբերի 2026, 15:15

Միջազգային

Թբիլիսիի ծայրամասում՝ Պոնիչալա թաղամասի բազմահարկ շենքերից մեկում, պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Պայթյունի հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է, ևս 7-ի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նրանցից երեքը երեխաներ են։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փրկարարները ժամանակավորապես տարհանել են շենքի բնակիչներին։

Գերատեսչության նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը, ենթադրաբար, գազի արտահոսքն է։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09։00-ի սահմաններում։

«Իմեդի» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձի բնակարանում։ Տուժածի խոսքով՝ նոյեմբերի 18-ի երեկոյան նա փորձել է միացնել գազօջախը, սակայն չի կարողացել։ Նոյեմբերի 19-ի առավոտյան կրկին փորձել է դա անել, ինչից հետո պայթյունի ձայն է լսվել։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։