Թեհրանը դադարեցնում է պատասխան հարվածները Պարսից ծոցի երկրների ուղղությամբ
26 Հուլիսի 2026, 15:55
Իրանը դադարեցնում է Պարսից ծոցի երկրների ուղղությամբ իրականացվող պատասխան ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
Թեհրանի այս որոշումը հաջորդել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուղղված հարվածների կասեցմանը։
«Քանի որ մեր ռազմավարությունն իր էությամբ պատասխան գործողությունների վրա է հիմնված, մենք նույնպես դադարեցրել ենք մեր պատասխան գործողությունները»,- ընդգծել է Աքրամինիան։