Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխության. Իրանի ԱԳ նախարար
25 Մարտի 2025, 15:34

Իրանը Երևանին և Բաքվին կոչ է անում հնարավորինս արագ հաշտության պայմանագիր կնքել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ Իրանը պատրաստ է նպաստել խաղաղությանն ու կայունությանը։
Արաղչիի խոսքով՝ Իրանը դեմ է Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխության, և տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծել դիվանագիտության միջոցով՝ առանց ուժի կիրառմա. այդպիսին է Թեհրանի անփոփոխ դիրքորոշումը: