Տեմրյուկում օծվել է Սուրբ Խաչ մատուռը

30 Սեպտեմբերի 2026, 13:15

Մշակույթ

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքում տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Խաչ մատուռի օծման արարողությունը։

Հանդիսավոր արարողությունն անցկացվել է Բուվինի փողոցի 2-րդ միկրոշրջանում, որտեղ կառուցվել է նոր եկեղեցին։

Սուրբ Խաչ մատուռը նախատեսված է ոչ միայն եկեղեցական արարողությունների, այլև կլինի հայոց լեզվի, ազգային ավանդույթների և հոգևոր ժառանգության պահպանմանն ուղղված մշակութային ու կրթական միջոցառումների անցկացման վայր։

Հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Թադևոսը։