Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը՝ հայկական տարազով
25 Հունվարի 2025, 18:18

Աշխարհի 41-րդ ռակետ, 22-ամյա Էլինա Ավանեսյանն ազգային տարազով լուսանկար է հրապարակել։
«Հայկական տարազ կրելը հզոր հիշեցում է, թե ով ենք մենք և որտեղից ենք գալիս: Այն ներկայացնում է մեր հայկական ինքնության ուժը, գեղեցկությունը և ճկունությունը՝ ժառանգություն, որը փոխանցվել է սերնդեսերունդ: Ինձ համար մեծ պատիվ է շարունակել իմ հայրենիքի հարուստ պատմությունն ու մշակույթըը»,- գրել է թենիսիստուհին։
