Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության սահմանափակումները մեղմացվել են
26 Հունիսի 2026, 15:20
Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության սահմանափակումները մեղմացվել են։
Դատարանի որոշմամբ՝ նրան թույլատրվել է այցելել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ բացառելով այլ հոգևորականների հետ շփումը։
Դատավոր Դավիթ Դաբաղյանը նաև թույլատրել է տեր Գարեգինին պատարագներ մատուցել՝ նույն սահմանափակման պահպանմամբ։