Շոու է, խելքները չի կտրում. քաղաքացիները՝ Աջափնյակի մետրոյի կառուցման մասին

06 Մայիսի 2026, 19:40

Կարծիք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Աջափնյակի մետրոն անպայման կառուցվելու է, և դա իրենց քաղաքական որոշումն է։

Alpha News-ի հետ զրույցում Երևանի բնակիչներց մեկը նշել է, որ սա խորհրդարանական ընտրություններից առաջ հերթական շոուն է։

«Ես ցավ եմ ապրում, քանի որ այս քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է ոչ միայն մեքենաների քանակի, այլ խելացի և անվտանգ երթևեկության կազմակերպման բացակայության պատճառով։ Այս թեման ընդհանրապես ոչ մեկին չի հուզում, իսկ մետրո կառուցելու մասին հայտարարությունները հերթական սին խոստումներն են»,- նշել է մեր զրուցակիցը։

Հարցման ընթացքում մեկ այլ բնակիչ ընդգծել է, որ մարդիկ սկսել են թերահավատորեն վերաբերվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հայտարարություններին, և չեն հավատում ո՛չ Ավինյանին, ո՛չ Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։