Տեռորիստները հայկական շրջաններում փախլավա են բաժանում․ Հարութ Սասունյան

07 Դեկտեմբերի 2024, 10:32

Քաղաքականություն

Սիրիայում իրավիճակը բարդ է, Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։

«Սիրիայում իրավիճակը բարդ է։ Տեռորիստները, որ տարիներով պայքարում էին Ասադի դեմ՝ Թուրքիայի աջակցությամբ, վերջապես առիթն օգտագործեցին ու հարձակվեցին։ Նրանք մտան Հալեպ, որ շատ մեծ քաղաք է, այնտեղ տասնյակ հազարավոր հայեր են ապրում, բայց հիմա շատ փոքր թվով հայեր են մնացել այնտեղ՝ մոտ 10-12 հազար։ Բայց տեռորիստները զարմանալիորեն խելամիտ կամ խորամանկ մոտեցում ունեն քաղաքացիների, մանավանդ՝ հայերի ու քրիստոնայաների հանդեպ»,- ասել է մեր զրուցակիցը։

Սասունյանը պատմել է, որ տեռորիստները հայերին մոտեցել ու փախլավա են առաջարկել, անվճար հաց բաժանել։

«Մոտենում են հայ համայնքին՝ ասում, որ ձեզ ոչ մի բան չենք անելու, դուք հանգիստ շարունակեք ապրել այնպես, ինչպես ապրում էիք։ Նույնիսկ գալիս են հայկական շրջաններ, բաժանում անվճար հաց։ 3 օր առաջ ավելի զարմանալի բան է տեղի ունեցել, եկել են հայկական շրջաններ ու ժողովրդին փախլավա են բաժանել»,- պատմել է Հարութ Սասունյանը։