Տերզիչը պատահաբար հաստատել է Տիկնիզյանի տրանսֆերը «Ցրվենա Զվեզդա»-ում
21 Հունիսի 2025, 16:06
«Ցրվենա Զվեզդա»-ի գործադիր տնօրեն Սլոբոդան Տերզիչը պատահաբար հաստատել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը։ Իր ելույթի ժամանակ նա ոգևորությամբ խոսել է թիմի նոր պաշտպանների մասին՝ հիշատակելով Միլոշ Վալյուկևիչին և Ռոդրիգաոյին։ Անդրադառնալով ձախ պաշտպանին՝ նա նշել է «նոր ֆուտբոլիստի» մասին՝ առանց անուն հայտնելու։
Սակայն լրագրողների հետ զրույցի վերջում Տերզիչը պատահաբար հաստատել է Տիկնիզյանի ազգանունը:
Սպասվում է, որ Նաիր Տիկնիզյանը Բելգրադ կժամանի հունիսի 21-ին բուժզննում անցնելու համար։ Սերբական ակումբի հետ նա երեք տարվա պայմանագիր կկնքի։
«Ցրվենա Զվեզդա»-ն պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման մեկնարկին՝ երկրորդ փուլում հանդիպելով «Վիկինգուր»/«Լինքոլն» զույգի հաղթողի հետ: Առաջին ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 24-ին «Սուտյեսկա»-ի դեմ։