«The Guardian»-ը հրապարակել է Ալեքսիս Պազումյանի «Սև այգի» ֆիլմի գրախոսականը
12 Սեպտեմբերի 2026, 22:30
Բրիտանական «The Guardian» հրատարակությունը ներկայացրել է Ալեքսիս Պազումյանի «Սև այգի» վավերագրական ֆիլմի գրախոսականը։
Ամսագիրը գիրքն անվանել է «պատերազմից տուժած Արցախում մեծանալու հետաքրքրաշարժ ուսումնասիրություն»։ Հեղինակը կենտրոնանում է «հակամարտության մարդկային արժեքի» վրա։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են առօրյա կյանքում երեխաները սովորում զենքեր հավաքել, իսկ երիտասարդները դառնում զինվորներ։
Ֆիլմի գլխավոր հերոսները երեխաներ Սամվելն ու Ավոն են, երիտասարդ զինվոր Էրիկը և պատերազմի վետերան Կարենը։ Նրանք փորձում են հարմարվել ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված նոր իրականությանը։
«Սև այգի» ֆիլմը ֆրանսահայ ռեժիսոր և լուսանկարիչ Ալեքսիս Պազումյանի վավերագրական ֆիլմն է։ Այն պատմում է երեք սերունդների կյանքի մասին, որոնց ճակատագրերը անբաժանելիորեն կապված են Արցախում տեղի ունեցած երկարատև և դաժան հակամարտության հետ։