Տիգրան Նազարյանը` Ռուս ուղղափառ եկեղեցու Իսիլկուլի թեմի Սուրբծննդյան փառատոնի դափնեկիր

10 Հունվարի 2025, 09:20

Հայեր | Մշակույթ

Ռուսաստանի հայերի միության ակտիվիստ և խորհրդի անդամ Տիգրան Նազարյանը մասնակցել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Իսիլկուլի թեմի ստեղծագործական առաջին միջշրջանային Սուրբծննդյան փառատոնին:

Նազարյանը կատարել է «Հավատա» երգը հայերեն և դափնեկրի դիպլոմ ստացել Թեոդոսիոս եպիսկոպոսից։

Փառատոնին մասնակցել են արտիստներ Օմսկի մարզի 10 մունիցիպալ շրջաններից։