Տիգրանաշենը հանձնել՝ նշանակում է հրաժարվել Սյունիքից. Զոհրաբ Բեկ-Գասպարենց
01 Սեպտեմբերի 2026, 23:00
Տիգրանաշենը պետք չէ առանձնացնել Գորիսից, Վանաձորից կամ Կապանից. սա կոնկրետ Հայաստանն է։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է դերասան, ռեժիսոր Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։
«Տիգրանաշենը հանձնել՝ նշանակում է հրաժարվել Սյունիքից։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես ենք գնալու Գորիս, երբ թուրքն այնտեղ նստած լինի։ Տիգրանաշենում ոչ ոք չի ապրելու, վստահ եմ՝ այնտեղ ռազմաբազա է տեղակայվելու։ Իսկ մեծ հաշվով՝ դա արվում է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար»,- նշել է Բեկ-Գասպարենցը։
Անդրադառնալով մայրաքաղաքում տիրող մթնոլորտին և ազգային արժեքներից հեռանալու միտումներին՝ դերասանը զուգահեռներ է անցկացրել պատմական իրադարձությունների հետ։
«Ինձ մոտ այնպիսի տպավորությունն է, որ ինչպես 100 տարի առաջ Ստամբուլի հայ բուրժուազիան քեֆ էր անում, երբ Արևմտյան Հայաստանում հայերին կոտորում էին, այնպես էլ այսօր Երևանն են միտումնավոր հեռացնում ազգայինից»,- ընդգծել է նա։