Տիկնիզյանը, Սևիկյանը, Սպերցյանը և Ավանեսյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական

19 Մայիսի 2025, 16:53

Սպորտ

Ռուսական ակումբների չորս հայ ֆուտբոլիստներ՝ Նաիր Տիկնիզյանը և Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվ»-ից, Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդար»-ից, Տիգրան Ավանեսյանը՝ Տուլայի «Արսենալ»-ից, հրավիրվել են Հայաստանի հավաքական, գրում է Metaratings.ru-ն:

Հայաստանի հավաքականը հունիսյան հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Հունիսի 6-ին Հայաստանը կմրցի Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի հավաքականների հետ:

2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը Հայաստանի ընտրանին կսկսի սեպտեմբերին՝ մրցելով Պորտուգալիայի, Իռլանդիայի և Հունգարիայի հետ: