Տիկնիզյանը շատ բարձր մակարդակի խաղացող է․ «Ցրվենա Զվեզդա»-ի մարզիչ
29 Հունիսի 2025, 20:10

«Ցրվենա Զվեզդա»-ի գլխավոր մարզիչ Վլադան Միլոևիչը «Матч ТВ»- ի եթերում հայտարարել է, որ հավատում է «Լոկոմոտիվ»-ի նախկին ֆուտբոլիստ Նաիրա Տիկնիզյանի մեծ ներուժին:
Նախորդ շաբաթ «Ցրվենա Զվեզդա»-ն հայտարարել էր Տիկնիզյանի հետ պայմանագիր կնքելու մասին: 26‑ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար:
«Նաիրը շատ բարձր մակարդակի խաղացող է։ Մենք շատ ենք ուսումնասիրել նրա խաղը և ուրախ ենք, որ նա միացավ մեզ։ Նա դեռ մեծ ներուժ ունի։ Մեզ անհրաժեշտ էր որակյալ ձախ պաշտպան, այնպես որ, հուսով եմ, նա լավ խաղ կցուցադրի, ինչպես դա անում էր Ռուսաստանում», — ասել է Միլոևիչը: