Տիրանիում բողոքի ցույցերը հասել են խորհրդարան․ պատգամավորները նիստերի դահլիճում ծեծկռտուք են սկսել

22 Հոկտեմբերի 2026, 19:48

Քաղաքականություն

Ալբանիայի խորհրդարանի նիստը վերածվել է պատգամավորների միջև ծեծկռտուքի՝ երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Ընդդիմության ներկայացուցիչները գործող կառավարությանը մեղադրել են Տիրանիում փողոցային ցույցերը կոշտ ուժով ցրելու մեջ։

Հիշեցնենք, որ անցած շաբաթվանից մայրաքաղաքում ուսանողական բողոքի ցույցերը չեն դադարում։ Ցուցարարները պահանջում են ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը և կրկին կոչ են անում վարչապետ Էդի Ռամային հրաժարական տալ։