Տիտղոսային շանս պետք է ստանար Արման Ծառուկյանը․ UFC-ի նախկին մարտիկ Ջոշ Թոմսոն

17 Մայիսի 2025, 17:26

Սպորտ

UFC-ի ամերիկացի նախկին մարտիկ Ջոշ Թոմսոնը կարծիք է հայտնել Իսլամ Մախաչևվի կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուց հետո վրացի Իլիա Տոպուրիայի հետ տիտղոսային մենամարտ անցկացնելու UFC-ի որոշման մասին:

«Ահա թե ինչ եմ ուզում իմանալ. ինչպես եք եկել նրան, որ մարտ եք նշանակել Չարլզի, այլ ոչ թե Արման Ծառուկյանի հետ։ Նա թիվ մեկ հավակնորդն է։ Ես կարող եմ հասկանալ, որ UFC-ում նեղված են (Ծառուկյանին UFC 311 մենամարտից հանելուց հետո), բայց հիմա, երբ Իսլամն այլևս չկա, այդ մենամարտը գոլորշիացել է: Արմանը դեռ թիվ մեկ հավակնորդն է։ Ես պարզապես ուզում եմ տեսնել Վրաստանից երկու տղաների մենամարտը», — ասել է Թոմսոնը Weighing in պոդկաստում: