Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
12 Հունիսի 2026, 15:36
Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։
Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։