«To be happy»-ն կօգնի աուտիզմ ունեցող արցախցի երեխաներին

18 Ապրիլի 2024, 21:30

Հայեր

Գլենդելի Իրանահայերի միության շենքում տեղի ունեցավ աուտիզմ ունեցող երեխաների համար «To be happy» կազմակերպության կազմակերպված մարաթոնը: Այս անգամ «To be happy» -ի ցահանդես –դրամահավաքի նպատակը Հայաստանի մարզերում բնակություն հաստատած, աուտիզմով ունեցող արցախցի երեխաներին օգնելն էր:

Հատուկ այս միջոցառման համար Միացիալ Նահանգներ էր եկել, տարիներ շարունակ «To be happy»-ի հետ համագործակցող, երգահան-հաղորդավար Անիտա Հախվերդյանը: Տիկին Անիտան Alphanews-ին պատմեց իր և «To be happy» Հ/Կ-ի երկարատև համագործակցության մասին և հատկապես գնահատեց կազմակերպության հիմնադիր Նանոր Շահինի աշխատանքը: , ով նաև օն-լայն անվճար մասնագիտական դասընթացներ է կազմակերպում հայաստանցի մասնագետներին վերապատրաստելու համար:

Օրվա ընթացքում միջոցառման վայր էին գալիս պետական մարմինների, մշակույթի, արվեստի հայտնի գործիչներ և իրենց մասնակցությամբ օժանդակում կազմակերպիչների առաքելությանը:

Հոգեթերապեվտ Նանոր Շահինը շատ է կարևորում այս նախաձեռնությունը, ասում է՝ ՀՀ և Արցախի նախարարներից տեղեկացել են, որ աուտիզմ ունեցող երեխաները չունեն անվճար թերապիա ստանալու հնարավորություն և իրենք որոշել են անպայաման հանդես գալ նախաձեռնությամբ և օգնել երեխաներին:

Ողջ օրվա ընթացքում սրահում աշխատում էին կամաորականներ և բիզնեսի հայ և օտարազգի ներկայացուցիչներ, ովքեր իրենց մասնակցությամբ օժանդակում էին մարաթոն-դրամահավաքի հաջող ընթացքին: