Թուրքական ճնշման տակ ՀՀ ղեկավարները պատրվակներ են ներկայացնում «Նեմեսիսի» հուշարձանի համար. Սասունյան

10 Մայիսի 2023, 18:55

Կարծիք | Հայեր

Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող կոթողի տեղադրմանը և դրան հաջորդած Թուրքիայի սպառնալիքներին, գրել է, որ թուրքական ճնշման տակ ՀՀ ղեկավարները պատրվակներ են ներկայացնում «Նեմեսիսի» հուշարձանի համար։

«Հենց այն ժամանակ, երբ կարծում էինք, որ լսել ենք ամեն ինչ Հայաստանի ներկայիս իշխանության վիճահարույց դիրքորոշման մասին Արցախի, Հայաստանի և հայկական շահերի վերաբերյալ, մենք բախվում ենք Հայաստանի ղեկավարների հերթական մեծ սխալին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն վրեժխնդիր է եղել «Նեմեսիսի» հուշարձանի համար՝ հայտարարելով, որ Թուրքիան արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները Թուրքիայի օդային տարածքով։

Հայաստանի ղեկավարները պետք է կարևոր դաս քաղեն։ Եթե Հայաստանն անհապաղ չմերժի Հայաստանի ներքին գործերին միջամտելու՝ Թուրքիայի փորձերը, ես մտավախություն ունեմ, որ թուրքական կառավարությունը կհամարձակվի առաջադրել հետագա պահանջներ, որոնք լրջորեն կսահմանափակեն Հայաստանի ինքնիշխանությունը»,-ասվում է Սասունյանի հոդվածում»,- ասվում է Սասունյանի հոդվածում։