Թուրքական նավի սեփականատերերն ու անձնակազմը դիմելու են Հաագայի դատարան՝ ընդդեմ Ուկրաինայի

09 Օգոստոսի 2026, 20:11

Քաղաքականություն

Թուրքական HaberDenizde.com պորտալի փոխանցմամբ՝ «Reyhan Sarı» բեռնատար նավի սեփականատերերն ու անձնակազմի 15 անդամները պատրաստվում են Ուկրաինայի դեմ դիմում ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան։

Ռուսաստանից Թուրքիա ածուխ տեղափոխող նավը Սև ծովում ԱԹՍ-ի հարձակման էր ենթարկվել հուլիսի 23-ին (1 զոհ, 3 վիրավոր), իսկ կրկնակի հարձակումը տեղի էր ունեցել օգոստոսի 7-ին։ Հայցվորները նշում են, որ հարձակումն իրականացվել է զրահաթափանց կասետային զինամթերքով, իսկ քաղաքացիական առևտրային նավի դիտավորյալ թիրախավորումը խախտում է միջազգային իրավունքը և կարող է որակվել որպես հանցագործություն մարդկության դեմ։

Դեպքերի ֆոնին Թուրքիայի ԱԳՆ-ն օգոստոսի 5-ին Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու համար։