Թուրքիան շարունակում է Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղու շինարարությունը
08 Հոկտեմբերի 2026, 20:30
Թուրքիան շարունակում է Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի շինարարությունը, որը, թուրքական կողմի գնահատմամբ, կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման համար։
Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նրա խոսքով՝ նախագիծը կարևոր դեր ունի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապերի ամրապնդման գործում։
Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիան իրականացնում է մի շարք նոր ենթակառուցվածքային ծրագրեր՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունն ու երկաթուղային ցանցը զարգացնելու նպատակով։
Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղային նախագիծը թուրքական կողմը դիտարկում է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում։