Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28 Հունիսի 2026, 23:25

Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է.

«Իսրայելի կառավարությունը փորձում է կոծկել սեփական հանցագործությունները՝ քաղաքական որոշում կայացնելով 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ»: Անկարայի կարծիքով՝ այդ քայլը բացառապես քաղաքական բնույթ է կրում և անտեսում է պատմական ու իրավական փաստերը։

Թուրքական կողմը նաև ընդգծել է, որ Իսրայելի նախաձեռնությունն արտացոլում է այն իրավիճակը, որում հայտնվել են վարչապետ Նեթանյահուն և իսրայելցի այլ պաշտոնյաներ՝ Գազայի հատվածում նրանց գործողությունների հետ կապված միջազգային իրավական գործընթացների ֆոնին:

Անկարան հայտարարել է, որ մտադիր է դիմակայել «տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իսրայելի քաղաքականությանը» և հասնել «Պաղեստինի քաղաքացիների դեմ հանցագործություններ կատարողներին» պատասխանատվության ենթարկելուն: