Թուրքիայի դպրոցներից մեկում զինված հարձակման հերթական դեպք է գրանցվել․ կան զոհեր

15 Ապրիլի 2026, 15:20

Քաղաքականություն

Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում գտնվող դպրոցում: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

«Խոսքը դպրոցում տեղի ունեցած հարձակման մասին է։ Մենք տեղեկություններ ունենք վիրավորների և զոհերի մասին»,- լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնել է նահանգապետ Մյուքեռեմ Ունլյուերը:

Վերջին տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 20-ը։

Սա Թուրքիայում երկու օրվա ընթացքում երկրորդ նմանատիպ միջադեպն է․ նախօրեին զինված աշակերտը հարձակվել էր մեկ այլ դպրոցի վրա, որի հետևանքով տուժել էր 17 մարդ։