Թուրքիայի Հայոց պատրիարքությունը դատապարտում է եկեղեցականների դեմ դատական գործընթացները

10 Օգոստոսի 2026, 18:50

Քաղաքականություն

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հավատքի փարոսը, ինչպես նաև ազգային ու հոգևոր միասնության ամուր հենասյունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, շարունակում է իր ազգանվեր ու ազգաշեն առաքելությունը։

Պատրիարքությունից ընդգծում են, որ Ամենայն Հայոց Հայրապետի և եկեղեցու սրբազան եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացներ նախաձեռնելը, ինչպես նաև նրանց քրեական հանցագործության ամբաստանությամբ աշխարհիկ դատարաններ կանչելը խորապես վիրավորում է Հայ Եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։