Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ, մնաց 1 օր

26 Մայիսի 2023, 15:34

Քաղաքականություն

Թուրքիայում մայիսի 14-ին անցկացվեցին նախագահական և խարհրդարանական ընտրություններ։ Առաջադրված թեկնածուներից ո՛չ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ո՛չ էլ Քեմալ Քըլըչդարօղլուին չհաջողվեց ստանալ ընտրողների 50%+1 քվեն։ Այդ իսկ պատճառով Թուրքիայում մայիսի 28-ին կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։

Ընտրությունների 2-րդ փուլում ևս հիմնական պայքարը կընթանա Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Նախագահ կընտրվի նա, ով կհավաքի վավեր ձայների մեծամասնությունը։

Երկրորդ փուլն անցկացվելու է թարմացված գրանցամատյաններով, ընտրողների գրանցման վերաբերյալ հասցեների փոփոխություն չի կատարվի։ 

Առաջին փուլից հետո 18 տարին լրացած և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կավելանա 47.523-ով։

Այսպիսով, արտերկրում և Թուրքիայում գրանցված, ընտրելու իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիների թիվը հասնում է 64 միլիոնի։