Թուրքիայից կոկայինով բեռնված կոնտեյներ է հայտնաբերվել Նիդեռլանդներում
19 Մայիսի 2023, 17:25
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/05/19154631/hmm_rotterdam.jpg)
Թուրքիայից Նիդեռլանդներ ուղարկված անվադողերով բեռնված կոնտեյներում թմրանյութ է հայտնաբերվել, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոտերդամ նավահանգիստ հասած կոնտեյներում հայտնաբերվել է շուրջ 2 մլն լիրա արժողությամբ ավելի քան 1 տոննա «կոկային» տեսակի թմրանյութ (84.5մլն եվրո), որը թաքցված է եղել ծածկոցների և պայուսակների մեջ։
Նիդեռլանդական կողմը հայտնում է, որ սկսված քրեական հետապնդման արդյունքում թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով կան բազմաթիվ ձերբակալված անձինք, իսկ առգրավված թմրանյութը ոչնչացվել է։