Թողարկվել է Անդրեասյան եղբայրների կինոընկերության նոր ֆիլմի թրեյլերը
19 Փետրվարի 2025, 09:20

Ներկայացվել է Անդրեասյան եղբայրների կինոընկերության «Դենիսկայի պատմվածքները» ֆիլմի պաստառը և թրեյլերը:
Լիամետրաժ ֆիլմը, որը հիմնված է Վիկտոր Դրագունսկու պատմվածքների համանուն շարքի հիման վրա, կպատմի գյուղում Դենիսկայի և նրա ընկերների անսպասելի և զարմանալի հայտնագործություններով լի արկածների մասին: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ռոման Պանկովը, Ալեքսանդր Պաշուտինը, Աննա Պեսկովան և այլք։
Ֆիլմը վարձույթում կհայտնվի ապրիլի 17-ից։
