Թողարկվել է Էդուարդ Իլոյանի «Վտանգավոր մտերմություն» դրամայի թրեյլերը
16 Մարտի 2025, 10:33
Թողարկվել է պրոդյուսեր Էդուարդ Իլոյանի «Վտանգավոր մտերմություն» դրամայի թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորը Իվան Կիտաևն է։ Դերերում հանդես են եկել Ելիզավետա Բոյարսկայան, Արթուր Բեսչաստնին, Լեոնիդ Բիչևինը և այլք:
Նախագիծը կմեկնարկի START առցանց կինոթատրոնում մարտի 20-ին:
Գլխավոր հերոսուհին՝ Աննան, հաջողակ պլաստիկ վիրաբույժ է և կլինիկայի ղեկավար, նա ամուսնացած է, իրեն երջանիկ է համարում։ Նրա աշխարհում տեղ չկա ուրիշների սխալների և թույլ կողմերի համար: Բայց այս աշխարհից դուրս է Աննայի դուստրը, որը չի ցանկանում ապրել իր մոր բարձր չափանիշներին համապատասխան: Երբ հերոսուհու ամուսինը վթարի է ենթարկվում իր սիրուհու՝ հայտնի բլոգեր և երգչուհի Ժենյայի հետ, Աննան գիտակցում է, որ իր իրականությունն այլ է և ընտրում է վրեժխնդրության կործանարար ուղին, ինչն էլ կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների: