Թողարկվել է Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ ֆիլմի թրեյլերը

15 Մայիսի 2025, 14:35

Մշակույթ

«Фреш-Фильм» և «Наше кино» կինոընկերությունները ներկայացրել են Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի «Արտեկ. դարերի միջով» արկածային ֆիլմի թրեյլերը:

Ըստ սյուժեի՝ դեռահաս Միտյա Նևերովսկին հայտնվում է անցյալում՝ 1812 թվականի Հայրենական պատերազմի հենց էպիկենտրոնում և 1925 թվականին, երբ «Արտեկ»-ը նոր էր ձևավորվում։ Ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է իր նախնուն, սխալներ է անում և փորձում է ամեն ինչ ուղղել, որպեսզի չխախտի պատմության ընթացքը և կարողանա վերադառնալ տուն։

Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի ֆիլմում նկարահանվել են Ռոման Պոստովալովը, Միխայիլ Գալուստյանը, Վիտալի Գոգունսկին, Դմիտրի Միլլերը, Տիմոֆեյ Պոպովիչը, Ալյա Մայերը, Օլգա Կրասկոն, Սերգեյ Բատալովը և այլք:

Ֆիլմի թողարկումը համընկնում է «Արտեկ» մանկական ճամբարի 100-ամյակի տոնակատարության հետ։