Թրամփի համար կարևոր է, որ ի վերջո իր ասած խոսքը կյանքի կոչվի խաղաղության համաձայնագրով. Սվետլանա Ժուրովա
04 Մարտի 2025, 21:30
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը:
Պատգամավորի կարծիքով՝ Թրամփի համար կարևոր է, որ արդյունքում իր ասած խոսքն իրագործվի խաղաղության համաձայնագրով:
«Բանն այն է, որ մեզ խաղաղությանը կմոտեցնի միայն խաղաղության համաձայնագիրն ու ուղիղ խոսակցությունը։ Մենք ունենք մի քանի կետեր, որոնց շուրջ պետք է բանակցություններ վարվեն։ Դա Պուտինի հանդիպումն է Թրամփի հետ (ԱՄՆ նախագահ) և, համապատասխանաբար, որոշակի պայմանավորվածություններ։ Հետո ես կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, պետք է ինչ-որ հանդիպում լինի, այն պետք է նախաձեռնեն եվրոպական քաղաքական գործիչները, նրանք նույնպես պետք է հանդիպեն Պուտինի հետ ինչ-որ ձևաչափով, խոսեն։ Ի վերջո, առանց Եվրոպայի, հավանաբար, անհնար է նաև խաղաղության համաձայնագրի ամբողջական ձևակերպումն ու ընդունումը։ Եվ, համապատասխանաբար, հետո, իհարկե, Ուկրաինայի հետ։ Հետո մենք արդեն կարող ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Այստեղ, ընդհանուր առմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, բայց առանց ազդեցության, այդ թվում՝ ամերիկացիների և եվրոպացիների կողմից, և Ուկրաինան նույնպես ոչինչ չի ստորագրի։ Ցավոք, նրանք անկախ չեն, թեև կարող էին, բայց քանի որ իրավիճակն այսպիսին է, և նրանց այդ ռազմական աջակցությունն է ցուցաբերել, այդ թվում և՛ Ամերիկան, և՛ Եվրոպան, ապա ֆինանսավորման դադարեցումը գոնե մի կողմից արդեն կստիպի նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ դա կարևոր գործառույթ է, որն այժմ փորձում է իրականացնել, Թրամփը։ Նա խոստացել է, ասել է և ուզում է իր խոսքը պահել, և ճիշտ են ասում, որ նա չի ուզում անհաջողակ լինել, որովհետև իր համար կարևոր է, որ ի վերջո իր ասած խոսքն իր պատկերացմամբ իրագործվի խաղաղության համաձայնագրով։ Նա դա խոստացել էր, հրապարակավ ասել էր։ Նա պետք է տեր կանգնի իր խոսքին, պահպանի իր խոսքը, ինչպես ինքն է կարծում, և այդ ժամանակ դա հաջողություն կլինի նրա համար», — ասել է Ժուրովան։
Պատգամավորի խոսքով՝ Պուտինը շատ հստակ ամեն ինչ ասել է Թրամփին Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հետ կապված։
«Թրամփն իր կողմից Ուկրաինային խաղաղության տանելու այլ տարբերակ չի տեսնում, քանի որ Ռուսաստանը բոլոր դիրքորոշումները նշել է, մեր նախագահն ամեն ինչ արդեն հայտնել է, այդ թվում, Թրամփին։ Հավանաբար, նրան (Թրամփին) ուղարկվել են ևս մի քանի փաստաթղթեր, որոնք ապացուցում են այս պատերազմի նացիստական ուղղվածությունը: Թրամփը դժվար թե ցանկանա միջնորդ լինել և ֆինանսավորել այն նացիստական գործերի համար, որոնք տեղի են ունեցել Ուկրաինայում։ Չեմ կարծում, որ Ամերիկան ցանկանում է մասնակից լինել այս գործընթացին։ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ հստակ ևս մեկ անգամ բացատրել է այդ ամենը Թրամփին, քանի որ Բայդենին (ԱՄՆ նախկին նախագահ) դա բացատրելն անօգուտ էր։ Նա դա լսել չէր ուզում, բայց Թրամփը լսեց։ Նրա համար դա, հավանաբար, լուրջ նշանակություն ունի», — եզրափակել է Ժուրովան։