«Թրամփի նեղուց». ԱՄՆ նախագահը քարտեզ է հրապարակել՝ Հորմուզի նեղուցի նշումով

26 Սեպտեմբերի 2026, 12:20

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ այն նշելով որպես «Թրամփի նեղուց»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի նկատմամբ հաղթանակից հետո կարող է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ-ի տարածք։

Նա նաև նախկինում հրապարակել էր տարածաշրջանի քարտեզներ՝ պնդելով, որ այդ ջրերը պետք է համարվեն ամերիկյան։ Այս անգամ հրապարակված քարտեզի վրա նեղուցը շրջագծված է և մակագրված «Թրամփի նեղուց», առանց լրացուցիչ մեկնաբանության։

Հիմա եթերում