«Թրամփի ուղին» միջանցք չի լինելու, այն լինելու է սովորական ճանապարհ․ Սամվել Կարապետյան
20 Օգոստոսի 2026, 17:07
Եթե մենք թողնենք, ՔՊ-ն միջանցք կտա Ադրբեջանին, բայց մենք ասում ենք, որ այդպես չի լինի. դա լինելու է սովորական ճանապարհ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով «Թրամփի ուղուն»։
Անդրադառնալով դատարանում իր դեմ մեղադրանքների ընթերցմանը և հարուցված քրեական գործերին՝ գործարարը մեկ անգամ ևս նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և այդ գործընթացները համարում է անհիմն։
«Այս դատավարությունը ինձ հետ ոչ մի կապ չունի, ես նույնիսկ չեմ էլ լսում, թե ինչի մասին են այնտեղ խոսում: Բոլոր քրեական գործերն էլ բացարձակ ինձ հետ կապ չունեն։ Նստեմ, լսեմ ուրիշների քրեական գործե՞րը»,- նշել է Սամվել Կարապետյանը: