Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը կարող է պատմական դառնալ․ Դանիլա Գուրեև

20 Հոկտեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Դանիլա Գուրեևը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպումն՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ, APEC) գագաթնաժողովի շրջանակում։

«Երեք առաջնորդների առաջիկա հանդիպումը կարող է իսկապես պատմական դառնալ։ Ինչո՞ւ։ Որովհետև, եթե այսօր դիտարկենք իրականում գոյություն ունեցող աշխարհակարգը, ապա մինչև վերջերս մենք ապրում էինք միաբևեռ աշխարհակարգի պայմաններում, որտեղ Միացյալ Նահանգներն աշխարհում գերիշխող դիրք ուներ։ Այսօր այդ համակարգը կտրուկ փոխվել է․ Չինաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն հայտնվել են միջազգային ասպարեզում, այլև դարձել են համաշխարհային քաղաքականության բավական լուրջ դերակատարներ։

Այս հանդիպմանը Դոնալդ Թրամփը, որը, համաշխարհային գերիշխանության տեսանկյունից, կարելի է ասել՝ արդեն հեռանում է այդ դիրքից, ոչ թե պարզապես «բանալիներն է հանձնում», այլ փորձում է ձևավորել այնպիսի համակարգ, որը հնարավորինս շահավետ կլինի բոլոր երեք երկրների համար։

Ուստի, երբ դիտարկում ենք նման հանդիպումը, կարող ենք իսկապես մեծ ակնկալիքներ ունենալ։ Այն լիովին կարող է պատմության մեջ մտնել և տեղ գտնել Ռուսաստանի պատմության դասագրքերում», — նշել է քաղաքագետը։

Հիմա եթերում