Թրամփի ստորագրությունը ոչինչ չարժե․ Մոջթաբա Խամենե
18 Հուլիսի 2026, 22:37
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձով դիմել է ազգին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգների կողմից ստորագրված համաձայնագրի կրկնակի խախտումը ևս մեկ անգամ աշխարհին ապացուցեց, թե որքան անարժեք է ԱՄՆ նախագահի ստորագրությունը:
Ըստ նրա՝ այս քայլը վերահաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումն ու դաժանությունն ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են: Խամենեին շեշտել է, որ այսօր գլխավոր խնդիրը ժողովրդի և պետության միասնության պահպանումն է:
Նա կոչ է արել մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, վեճերն ու հակամարտությունները, ինչպես նաև հրաժարվել սոցիալական տարբերությունների արհեստական ընդգծումից։