Թրամփի Խաղաղության խորհրդի հիմնադրամը մնացել է առանց ֆինանսավորման

27 Մայիսի 2026, 12:30

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի հիմնադրամը ստեղծումից չորս ամիս անց դեռևս որևէ ֆինանսավորում չի ստացել։

Ինչպես հայտնում է Financial Times-ը, կազմակերպության հաշվեհամարներին չի փոխանցվել ոչ մի դոլար։

Պարբերականը նշում է, որ հիմնադրամը գտնվում է քաղաքական և իրավական անորոշության մեջ, ինչը խոչընդոտում է Գազայի հատվածի վերականգնման ծրագրերի մեկնարկը։ Ավելի վաղ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել էին 19 երկրներ, իսկ Սպիտակ տունը նախաձեռնությանը միանալու առաջարկ էր արել ավելի քան 50 պետությունների։