Թրամփը Չինաստան է մեկնել թույլ դիրքերից․ Իրանը խափանել է ԱՄՆ-ի սցենարը․ Փույա Հոսեյնի

19 Նոյեմբերի 2026, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Չինաստանում Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը Թրամփը մեկնել է բավականին թույլ դիրքերից՝ դատարկ ձեռքով։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է փորձագետ, քաղաքագետ-վերլուծաբան Փույա Հոսեյնին՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին և դրանց աշխարհաքաղաքական հետևանքներին։

Նրա խոսքով՝ Իրանի դեմ պատերազմը չի ընթացել Վաշինգտոնի նախատեսած սցենարով, և ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր ռազմավարական նպատակներին։ Ավելին, ըստ նրա, Չինաստանի դիրքերը տարածաշրջանում ավելի են ամրապնդվել։

«Միացյալ Նահանգներն ուներ երկու հիմնական նպատակ՝ տարածաշրջանային և գլոբալ։ Դրանցից մեկը Իրանի նկատմամբ վերահսկողություն հաստատելն ու այն չեզոքացնելն էր, մյուսը՝ Իրանի նավթային պաշարների և Հորմուզի նեղուցով անցնող էներգետիկ հոսքերի վերահսկողությունը։ Որքան շատ ես վերահսկում էներգետիկ ուղիներն ու միջանցքները, այնքան ավելի ուժեղ դիրքեր ես զբաղեցնում»,- նշել է Հոսեյնին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նպատակներից էր նաև սահմանափակել Չինաստանի էներգետիկ հնարավորություններն ու տարածաշրջանային ազդեցությունը։ Սակայն Իրանը կարողացել է դիմակայել, և ամերիկյան ծրագրերը չեն իրականացել։

«Պատերազմը չընթացավ Միացյալ Նահանգների ծրագրած սցենարով։ Իրանը կարողացավ դիմակայել, իսկ Չինաստանն այսօր ավելի բարձր դիրքում է»,- ընդգծել է քաղաքագետ-վերլուծաբանը։