Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է
08 Ապրիլի 2026, 09:37
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Truth Social-ում Թրամփը գրել է, որ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող «կործանարար» հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի «ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման»։
Նրա խոսքով՝ հրադադարը կլինի երկկողմանի, իսկ հրադադարին համաձայնելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ն «հասել է իր ռազմական նպատակներին և գերազանցել դրանք»։
Թրամփը նաև հայտնել է, որ Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որի շուրջ կարելի է բանակցել։
«Իրանի հետ նախկին վեճերի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամկետը թույլ կտա, որ համաձայնագիրը վերջնականացվի և կնքվի», — հավելել է ԱՄՆ նախագահը։