Թրամփը կարգադրել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

04 Մարտի 2025, 11:41

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սառեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկավարությունը «խաղաղությանը նվիրվածություն» չի ցուցաբերել։ Դա տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև վիճաբանությունից օրեր անց, հայտնում է «BBC News»-ի ռուսական ծառայությունը:

«Նախագահը հստակ ասել է, որ հավատարիմ է խաղաղությանը: Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք դադարեցնում ենք և վերանայում ենք մեր օգնությունը, որպեսզի համոզվենք, որ այն օգնում է լուծել խնդիրը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ վկայակոչելով միջազգային լրատվական գործակալությունները և ամերիկյան լրատվամիջոցները:

Ինքը՝ Թրամփը, դեռ չի մեկնաբանել այս որոշումը, իսկ Սպիտակ տնից պաշտոնական տեղեկություն չի ստացվել։

Իր հերթին, եվրոպական Politico պարբերականը, հղում անելով Եվրամիության խորհրդի փաստաթղթի նախագծին, հայտնել է, որ ԵՄ-ն դադարեցրել է Կիևին 20 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որն առաջարկել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Պատճառը Հունգարիայի առարկություններն են, որն ավելի վաղ արգելափակել էր համապատասխան փաստաթուղթը։ դադարեցրել է Կիևին 20 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որն առաջարկել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Պատճառը Հունգարիայի առարկություններն են, որն ավելի վաղ արգելափակել էր համապատասխան փաստաթուղթը։