Թրամփը ՄՔԴ անդամ երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ դատարանի կազմից

22 Սեպտեմբերի 2026, 22:25

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի կանոնադրությանը միացած բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կազմից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ ղեկավարը ՄՔԴ-ն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած կառույց», «ապօրինի կազմակերպություն» և «չար մարդկանց խումբ»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում պատրաստվել է ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթ։

Հիշեցնենք, որ Հայաստանը ՄՔԴ լիիրավ անդամ է դարձել 2024 թվականի փետրվարին՝ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը։ Որոշման պաշտոնական հիմնավորումը Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցը միջազգային իրավական հարթակում բարձրացնելն էր, սակայն ներկայացված հայցերն այդպես էլ ընթացք չեն ստացել։ Միևնույն ժամանակ, Երևանի այս քայլը լարվածություն առաջացրեց Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ ավելի վաղ դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել: