Թրամփը Նորվեգիայում ԱՄՆ դեսպան է նշանակել հայազգի Մայքլ Կավուկջյանին

07 Փետրվարի 2025, 16:09

Հայեր | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայ հայտնի փաստաբան, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցՄայքլ Կավուկջյանին նշանակել է Նորվեգիայում դեսպան։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մայքլ է. Կավուկջյանը կդառնա Նորվեգիայի Թագավորությունում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանը: Մայքլը փայլուն փաստաբան է, ներկայումս «White & Case»-ի ավագ գործընկերն է, որտեղ նա ղեկավարում է բարդ առևտրային դատական գործերն ամբողջ աշխարհում»,- իր հիմնած «Truth Social» սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահը:

Կավուկջյանը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է։ Նրա անունն ընդգրկված է Ամերիկայի լավագույն իրավաբանների և ցանկում: Robb Report ամսագիրը նրան անվանել է ԱՄՆ-ի 100 լավագույն փաստաբաններից մեկը: