Թրամփը ողջունել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքը
17 Օգոստոսի 2026, 09:30
Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի՝ հավաքական անվտանգության համաձայնագիր կնքելու որոշումը ճիշտ ուղղությամբ արված քայլ է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս Մեքքայում ստորագրել են համատեղ պաշտպանական համաձայնագիր։ Սա վկայում է այն մասին, թե ինչպես են Մերձավոր Արևելքի երկրները միավորվում և վերջապես կարող են ավելի արդյունավետ կերպով պաշտպանել իրենց», — Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը շնորհավորել է երեք երկրների ղեկավարություններին՝ համաձայնագրի ստորագրումն անվանելով «համարձակ և կարևոր առաջին քայլ»։