Թրամփը պարտություն է կրել Իրանի դեմ պատերազմում․ ԻՀՊԿ

08 Օգոստոսի 2026, 12:57

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարտություն է կրել Իրանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, չնայած լայնածավալ ռազմական և տեղեկատվական գործողություններին, չեն կարողացել հասնել Իրանի դեմ երկրորդ և երրորդ պատերազմներում իրենց առաջադրած նպատակներին։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ համաշխարհային լրատվամիջոցներն այժմ բացահայտ խոսում են Թրամփի «պարտության» և այն «ինքնաշեն թակարդի» մասին, որի մեջ, ինչպես նշում է ԻՀՊԿ-ը, հայտնվել է ԱՄՆ նախագահը հակամարտության ընթացքում։

Կորպուսը նաև հայտարարել է, որ հրադադարը «փաստաթուղթ է, որը վկայում է ԱՄՆ-ի կապիտուլյացիայի մասին»։

ԻՀՊԿ-ն շնորհակալություն է հայտնել նաև այն լրագրողներին, որոնք լուսաբանել են ռազմական գործողությունները հրետակոծությունների պայմաններում՝ ընդգծելով, որ նրանց աշխատանքը հոգեբանական գործողություններին և ապատեղեկատվությանը հակազդելու գործում դարձել է այդ ժամանակաշրջանի «արժանապատիվ պատմության» անբաժանելի մասը։