Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը Չինաստանում պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը կանցկացնեն

14 Նոյեմբերի 2026, 11:00

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին Չինաստանում կանցկացնեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։

Բանակցությունները տեղի կունենան Շենժեն քաղաքում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպման գլխավոր թեման կլինի երեք երկրների միջուկային զինանոցների կրճատման հնարավոր համաձայնագիրը։ Առաջնորդները կարող են քննարկել նաև Իրանի պատերազմն ու Հյուսիսային Կորեային վերաբերող հարցերը։

«Մենք որևէ պայմանավորվածության ձեռքբերում չենք ակնկալում։ Ես սա կանվանեի մեկնարկային կետ՝ առաջին զրույց», — հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայում պատերազմը եռակողմ գագաթնաժողովի ընթացքում չի նախատեսվում քննարկել։ Սպիտակ տանը պարզաբանել են, որ Չինաստանը չի մասնակցում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այդ հարցով ընթացող բանակցային գործընթացին։
Թրամփի և Պուտինի առանձին երկկողմ հանդիպում նույնպես նախատեսված չէ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները վերջին անգամ անձամբ հանդիպել են օգոստոսին՝ Ալյասկայում, որտեղ քննարկել են Ուկրաինայում պատերազմի կարգավորման հարցը։