«Փարաջանովի յասամանագույն քամին» ֆիլմի պրեմիերան՝ Տրետյակովյան պատկերասրահում
18 Մայիսի 2025, 20:15

Մայիսի 18-ին Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Փարաջանովի յասամանագույն քամին» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ալի Խամրաևի վավերագրական ֆիլմը նկարահանվել է խորհրդային կինոյի դասականի 100-ամյակի կապակցությամբ: Ռեժիսորն օպերատոր Յուրի Կլիմենկոյի հետ մեկնել է Վրաստան և Հայաստան՝ այցելելու Փարաջանովի «ուժի վայրերը» և զրուցելու նրա ընկերների և գործընկերների հետ:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին Ռոտերդամի միջազգային փառատոնում։