«Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով

15 Սեպտեմբերի 2026, 16:24

Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Թուրքիան և Նախիջևանը կապող՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթգծի հատված մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ այդ 42 կիլոմետրանոց հատվածն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմում։

«Թեև դա Հայաստանի տարածքն է, մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանից», — Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Բայրամովը։

*Այս նյութում տեղի է ունեցել անճշտություն․ ադրբեջաներենով ուղիղ խոսքի ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ Բայրամովն ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»