TRIPP-ն ունի տարածաշրջանային էներգետիկ դիվերսիֆիկացիայի զարգացման ներուժ․ Բայրամով
24 Սեպտեմբերի 2026, 10:50
TRIPP նախագիծն ունի տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածության և դիվերսիֆիկացման զարգացման ներուժ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Իր ելույթում նախարարը ներկայացրել է Ադրբեջանի տեսլականը, որը տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդումը դիտարկում է որպես տնտեսական աճի, կայուն մատակարարման շղթաների ստեղծման և ներդրումային նոր հնարավորությունների ձևավորման շարժիչ ուժ»,- նշել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Բայրամովը նաև ընդգծել է TRIPP-ի ներուժը տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածության և դիվերսիֆիկացման զարգացման գործում։