TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ․ Փաշինյան

23 Սեպտեմբերի 2026, 10:00

Քաղաքականություն

TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ։ Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը և դրա շրջանակում՝ երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև բացվի։ Դա կփոխի միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի կստանա արևելքի և արևմուտքի միջև»,- ասել է նա։